ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Քանի որ որոշ լրատվամիջոցներ շարունակում են հարցումներ ուղարկել պարգևավավճարների մասին ասեմ, որ սեպտեմբեր ամսից քաղաքապետարանում ոչ մեկը, բացի աշխատավարձից, ոչ մի ավել լումա չի ստացել: Քաղաքապետ Հայկ Մարությանը, բացի աշխատավարձից, ոչ մի ավել լումա չի ստացել ամբողջ պաշտոնավարման ընթացքում»:
--00--ԱԹ