ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News
ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը վերահաստատել է ՌԴ պատրաստակամությունը՝ աջակցել ԱՊՀ գործընկերներին կորոնավիրուսի դեմ պայքարում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Միշուստինը նշել է, որ ռուսական թեստերն արդեն փոխանցվել են ԱՊՀ անդամ բոլոր երկրներին, Ռուսաստանի Դաշնությունը կաշխատի գործընկերներին մատակարարել Covid-19-ի պատվաստանյութ:
«Կորոնավիրուսը, ցավոք, դեռ չի նահանջում: Մեր մասնագիտացված կառույցները միասին աշխատում են՝ կանխելու այս հիվանդության տարածումը: Ես կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել ՌԴ պատրաստակամությունը՝ ԱՊՀ գործընկերներին օգնել, նրանց հետ կիսել մեր ունեցած ձեռքբերումները»,- ասել է նա:
Միշուստինը հայտնել է, որ կորոնավիրուսի ախտորոշման թեստերը արդեն փոխանցվել են ԱՊՀ անդամ երկրներին:
--00--ԱԹ