Չինաստանում նոր կորոնավիրուսը 8-15 րոպեում հայտնաբերող թեստ է մշակվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 31, 24News

1

Չինաստանի Ցզյանսու նահանգի Ուսի քաղաքում նոր տիպի կորոնավիրուսի հայտնաբերման համար շտապ թեստ է մշակվել: Այս մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով քաղաքի Գիտության եւ տեխնոլոգիաների վարչությանը։

Նշվում է, որ այն թույլ է տալիս արդյունքն ստանալ 8-15 րոպեի ընթացքում։

Շտապ-թեստը բարձր զգայունություն ունի, այն պարզ է օգտագործման մեջ եւ հարմար՝ փոխադրելիս: Վիրուսի հայտնաբերման անալիզի արագ կատարման համար համապատասխան հավաքանին մշակել են Վիրուսային հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային ինստիտուտի փորձագետները՝ Ուսի քաղաքի բարձրտեխնոլոգիական ընկերություններից մեկի հետ համատեղ։