ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News
Արտաքին քաղաքականության հարցում այն անորոշության աստիճանը, որը մենք ունենք այսօր, ավելի վտանգավոր է, քան բացեիբաց սխալ քայլեր անելը: Այս մասին 24TV-ի եթերում ասել է «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն, ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը:
«Պատերազմը կանգնեցնում են ոչ թե ռազմի դաշտում, այլ քաղաքական քայլերով։ Որտե՞ղ են մեր քաղաքական քայլերը, որտե՞ղ են մեր բնականոն դաշնակիցները, որտե՞ղ է մեր գերակտիվությունը համապատասխան միջազգային հարթակներում: Մենք ի՞նչ ենք սպասում, որ Կալաշնիկովով այստեղ կրակեն։ Այսօրվա ժամանակակից և հիբրիդային պատերազմների բոլոր ձևերի կեսն արդեն կիրառվում է Հայաստանի դեմ։ Դա արտաբերվե՞լ է, դա ձևակերպվե՞լ է, դա աշխատանքային ռեժիմով քննարկվե՞լ է», ասել է Ալավերդյանը:
«Պատերազմի ավարտը տեսնում եմ միայն այն դեպքում, երբ քաղաքական գործիքակազմը ամբողջովին կներդրվի և հույսները չեն դնի զուտ պատերազմի դաշտում, մեր պանծալի բանակի գործողությունների վրա», - նշել է իրավապաշտպանը:
Բանախոսն անդրադարձել է նաև ՀՀ-ի կողմից այս փուլում Արցախի ճանաչման հնարավոր բոլոր հետևանքներին:
Մանրամասները՝ տեսանյութում:
--0--ԿԿ