ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News
Բաշկիրիայում հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է 36 մարդ, տեղի հայ գործարարներից բիզնեսը բռնի ուժով խլելու կասկածանքով։ Առգրավված է հրազեն, զինամթերք ու սառը զենք։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Ձերբակալվածների մեջ կան թուրքական «Բաշկորթ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ, որոնց գործունեությունը ՌԴ տարածքում դատարանի որոշմամբ արգելված է։
Չի բացառվում, որ տարածաշրջանում կազմակերպվում էր ահաբեկչական գործունեություն։ Հարցուցված է քրեական գործ։
--0--ԿԿ