ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News
ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը ձերբակալել է Բաշկիրիայում ահաբեկչության ակտ նախապատրաստող, ծայրահեղական իսլամի հետևորդի: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին:
«Ձերբակալվել է ՌԴ քաղաքացի, ծնված 1995 թ., ով իրավապահ մարմինների աշխատակիցների վրա զինված հարձակում էր նախապատրաստում»,- տեղեկացնում են Դաշնային ծառայությունից:
Ձերբակալվածը խոստովանել է, որ պատրաստվում էր «մարդկանց պայթյուն իրականացնել»: Զինյալի պահուստից առգրավվել է որսորդական հրացան` փամփուշտներով, ինչպես նաև ինքնաշեն ռումբի բաղադրիչներ: Օպերատիվ աշխատակիցների կողմից նկարահանված տեսանյութում ցուցադրվել են պայթուցիկ նյութերի բաղադրիչներ և «արտաքնապես էլեկտրական դետոնատոր հիշեցնող առարկա»:
Ինչպես պարզվել է նրա գաջեթների նամակագրությունից, զինյալն անհրաժեշտ ցուցումները ստացել է «Հայաթ Թահրիր ալ-Շամ» ահաբեկչական կազմակերպության էմիսարներից: Վերջիններս այժմ գտնվում են Ռուսաստանի սահմաններից դուրս:
--00--ԱԹ