ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News
«Իշխանությանը դիվանագիտական աշխատանքի, ռազմաճակատի գործողությունների մասին հարցեր ունենք: Հասկանում ենք՝ ժամանակի սղության հարց կա, բայց անվտանգության խորհրդի նիստ պետք է տեղի ունենա»,- 24News-ի հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը
Ինչ վերաբերում է խորհրդարան բերվելիք նախագծին, որը ռազմական դրության ժամանակ արգելված խոսքի ու հրապարակումների համար քրեական պատասխանատվություն է ենթադրում, ապա Սամսոնյանը նշում է. «Իշխանությունը մի կողմից միասնականություն ու համախմբվածություն է ակնկալում, բայց մյուս կողմից՝ չգիտենք որն է ճիշտ, որը՝ սխալ: Տեղեկատվության պակաս կա: Բացի այդ՝ չափանիշները հստակ չեն՝ ով ինչ գրառման համար պետք է պատասխանատվության կանչվի»:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ