Շնորհավորում եմ մեր բարեկամներ Հայաստանին և Ադրբեջանին ողբերգական պատերազմի ավարտի համար

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News

սալոմե

Կովկասում նոր դարաշրջան է սկսվում: Այս մասին Թվիթթերի իր էջում գրել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտի մասին համաձայնագրի կնքումը:

«Շնորհավորում եմ մեր բարեկամներ Հայաստանին և Ադրբեջանին ողբերգական պատերազմի ավարտի համար և երախտագիտություն հայտնում բոլոր միջնորդներին:

Ցավակցություններս զոհվածների ընտանիքիներին: Խաղաղությունն ու կայունությունն այլընտրանք չունեն: Միասին մենք կարող ենք համագործակցության նոր փուլ սկսել Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև»,-ասել է Զուրաբիշվիլին:   

--00—ԼՄ