ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News
Հայաստանն ու Ադրբեջանը դադարեցրել են Ղարաբաղում ռազմական գործողությունները, նրանց զինվորականները մնում են զբաղեցրած սահմաններում։ Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտնել է Ռուսաստանի գլխավոր շատբը։
Աղբյուրը՝ հայտնում է, որ Ղարաբաղում ռուսական խաղաղպահներն ունեն ՀՄՄ և զրահամեքենա «Тигр» և «Тайфун» տեսակի։
Ղարաբաղում ռուսական վերահսկող անցակետերի հանձնարարություններն ըստ ՌԴ գլխավոր շտաբի
- հավաքել տեղեկություններ կրակի դադարեցման խախտումների մասին և այդ տվյալները փոխանցել խաղաղապահների հրամանատարներին
- ապահովել տարանցիկ տրանսպորտի տեղաշարժի անվտանգությունը
- խաղաղ բնակչության նկատմամբ հակաօրինական գործողությունների ճնշում
Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ կոնտինգենտի կազմի մեջ է մտնում նաև ռազմական ոստիկանությունը։
Ռուսաստանը Ղարաբաղի շփման գծի երկայնքով կտեղադրի 16 հսկիչ կետ։
Ռուսասկան խաղաղապահները ուղիղ կապ են ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր շտաբերի հետ, հնարավոր պատահարների մասին տեղեկացնելու համար։
Ռուսական խաղաղպահները վերահսկողության տակ են վերցրել Լաչինի միջանցը, տեղակայվել են ժամանակվոր անցակետեր։
--00—ՄՀ