Հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը «Հայկական ավիաուղիների» չվերթերը ժամանակավորապես կդադարեցվեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

հա

Ինքնաթիռների տեխնիկական սպասարկումով պայմանավորված` հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը «Հայկական ավիաուղիների» չվերթերը ժամանակավորապես կդադարեցվեն։ Այս մասին հայտնում են «Հայկական ավիաուղիներից»։

Արդեն դեկտեմբերի 20-ից կբացվի Երևան-Դելի ուղիղ չվերթը, իսկ դեկտեմբերի 1-ից կմեկնարկեն դեպի Վոլգոգրադ ուղիղ թռիչքները։ 

«Հայկական ավիաուղիները» 16 տարով կրկին ստացել է օդանավի շահագործման վկայական։ 

--00—ԼՀ