ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News
ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակից տեղեկացնում են.
«Ազգային անվտանգության ծառայությունն իր հրավերը ՀՀ երրորդ նախագահին անորոշ ժամանակով հետաձգել է»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն, և նշանակված ժամին` 16:00-ին, նախագահ Սարգսյանը կայցելի ԱԱԾ:
--00--ԱԹ