ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրների ղեկավարներին Մինսկ է հրավիրել մասնակցելու Հաղթանակի շքերթին։
«Հրապարակային հրավիրում եմ բոլոր պետությունների, անգամ նախկին Սովետական Միության ղեկավարներին Մինսկ», - ТАСС-ի հաղորդմամբ՝ նախագահի խոսքերը փոխանցում է БелТА-ն։
«Հույս ունենանք, որ ինչ որ մեկը կգա։ Մենք շքերթը կանցկացնենք ինչպես սովորաբար։ Սա վերաբերում է վերնախավին»,- ասել է Լուկաշենկոն։