ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրելու մասին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Հայրենիքին մատուցած նշանակալի ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում մասնագիտական պարտքը կատարելիս ցուցաբերած արիության և անձնվիրության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ զինծառայողներին պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով՝
Դանիել Մարատի Մկրտչյանին՝ թիվ N զորամասի զինված ուժերի գլխավոր վիրաբույժ, բժշկական ծառայության գնդապետ
Հայկ Գալուստի Հարությունյանին՝ թիվ N զորամասի հրամանատար, բժշկական ծառայության փոխգնդապետ
Հովհաննես Յուրիի Գրիգորյանին՝ թիվ N զորամասի հրամանատար, բժշկական ծառայության փոխգնդապետ
Լևոն Արթուրի Ջիվանշիրյանին՝ թիվ N զորամասի հրամանատար, բժշկական ծառայության փոխգնդապետ
Երվանդ Սասունի Հովհաննիսյանին՝ թիվ N զորամասի հրամանատար, բժշկական ծառայության փոխգնդապետ»,- ասված է հրամանագրում:
--00--ԱԹ