ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News
Արթիկի փոխքաղաքապետ Բորիս Ավագյանը, որը պատերազմական օրերին եղել է Արցախի ԱԺ նախագահի հատուկ հանձնարարականների գծով պատասխանատու, 24TV-ի եթերում հայտարարել է, որ Հարավային Օսեթիան պատրաստ է եղել իր աջակցությունը տրամադրել Արցախին։
Այդ մասին տեղեկացվել է Արայիկ Հարությունյանը, որն էլ իր հերթին հանձնարարել է ԱԳ նախարար Մասիս Մայիլյանին նամակ գրել Օսեթիայի ղեկավարությանը։
Ըստ Ավագյանի, սակայն երեք օր անց Մայիլյանը տեղեկացրել է, որ առայժմ այդ օգնությունը վաղաժամ է։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։
--0--ԿԿ