ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 4, 24News
ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի Հարմարվողականության հիմնադրամը 1,435,100 ԱՄՆ դոլար դրամաշնորհ է տվել Հայաստանին «Արթիկ քաղաքի փակված քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» պիլոտային ծրագրի իրականացման համար:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել վարելահողերի, արոտների և խոտհարքների բարելավման աշխատանքներ։ Ծրագիրը կյանքի կկոչվի «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի միջոցով։
Մանրամասների մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում խոսել է Արթիկի փոխքաղաքապետ Բորիս Ավագյանը։
--0--ԿԿ