ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News
«Եթե լիներ արժանապատիվ իշխանություն, որը մի գիշերում կապիտուլյացիայի փաստաթուղթ է ստորագրել, քաղաքացիական պատերազն չհրահրելու համար անցնցում կհեռանար: Ցավոք, քաղաքացիական պատերազմի վտանգը մեծ է: Իշխող ուժը կոնկրետ մարդկանց զենք և համազգեստ է բաժանում»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ընթացքում ասել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը:
«Խնդրում եմ ձեզ, հարգելի իշխանություն, մի տարեք երկիրը ցնցումների: Խորհրդարանական ճգնաժամ է: Եթե չեք գալիս այս հարցն ԱԺ-ում լուծելու, պետք է լուծենք փողոցում», - ասել է պատգամավորը:
«Ասում են` Գագիկ Ծառուկյանի աթոռի կռիվն է: Ժողովուրդ, նույնիսկ այս իրավիճակում ձեզ խաբում են»,- նշել է Իսայանը:
Մանրամասները` տեսանյութում:
--0--ԿԿ