ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան էջում արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ ամբիոնից արած արտահայտություններից մեկին:
«ՀՀ վարչապետն ասում է` Շուշին դժբախտ և դժգույն քաղաք էր:
Շուշին դժբախտ և դժգույն քաղաք չի եղել երբեք: Շուշին մեր հպարտության և հաղթանակի պայծառ խորհրդանիշն էր:
Բայց ՀՀ վարչապետի ստորագրած կապիտուլացիայով շուտով կդառնա այդպիսին:
Ամեն ինչ արժեզրկեցիք, ամեն ինչ բարոյալքեցիք ու դեռ խոսում եք այս երկրի ապագայի՞ց»,- գրել է նա:
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն էլ նշել է.
«Շուշին դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին. ազգի գերագույն...
Շուշին հաղթանակի սիմվոլ է եղել միշտ: Դժգույնն ու դժբախտը դու ես»:
--00--ԱԹ