ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կինը՝ Ռիտա Սարգսյանը, մի քանի օր է՝ կորոնավիրուս ախտորոշմամբ ծայրահեղ ծանր վիճակում «Նաիրի» ԲԿ-ում է։ Այդ մասին գրում է hraparak.am-ը:
Ըստ աղբյուրի՝ հիվանդանոցի տնօրեն Անատոլի Գնունին հայտնել է, որ Ռիտա Սարգսյանը վերակենդանացման բաժանմունքում է.
«Տիկին Սարգսյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր»,-ասել է Գնունին։
Հարցին՝ միացվա՞ծ է արհեստական շնչառության ապարատին, Անատոլի Գնունին պատասխանել է, որ չի կարող նման տեղեկատվություն տրամադրել։
--00—ԼՄ