ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News
Պատերազմի առաջին փուլը նոյեմբերի 9-ին ավարտվեց, պայքարի հաջորդ փուլը նոր է սկսել՝ բանակցություններ Արցախի կարգավիճակի, անվտանգության, արցախցու ապագայի, Արցախի վերականգնման։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:
«Հայաստանին և Արցախին ուղղված սպառնալիքները պահպանվում են, առկա են նոր ռիսկեր։ Այս իշխանությունն այս տարիներին արել է իր առավելագույնը, արդյունքը՝ ողբերգություն։ Եթե այս իշխանությունը պայքարի երկրորդ փուլում էլ շարունակի մնալ ղեկին, ապա վերջնականապես կտապալվենք և կփակենք հայոց պատմության վերջին էջը», - նշել է նա։
--00—ՄՀ