ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Դաշնային խորհրդի համաձայնությունը՝ ԼՂ խաղաղապահներ ուղարկելու հարցում, պահանջվում էր առաքելության ծավալի ու պատասխանատվության հետ կապված: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին:
«Այո, իսկապես, կար 2015 թվականի որոշումը, որը եղել և մնում է նախագահի կողմից օպերատիվ որոշումների կայացման իրավական հիմքը, սակայն, հաշվի առնելով, որ առջևում հնգամյա ժամկետն է, որը հետագայում կարող է երկարաձգվել անհրաժեշտության պարագայում, հաշվի առնելով այս առաքելության բավական ընդգրկունությունն ու պատասխանատվությունը, լրացուցիչ թույլտվություն է պահանջվել»,- ասել է նա:
Պեսկովի խոսքով՝ ԼՂ-ում խաղաղապահ ուժերի տեղակայման մասին հրամանագիրը կվերաթողարկվի՞, թե՞ ոչ, կախված կլինի իրավական մարմինների տեսակետից:
--00--ԱԹ