ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News
Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառում արել.
«Դժբախտաբար, ես մասնակցում էի մայիսի 8-ի դատական նիստին հայտնի՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ. տեսանյութում կտեսնեք ինչպես է ներկայումս Գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը հայտարարում, որ «Որեւէ մեկը Շուշիի ազատագրման համար այստեղ նստած չի:
Պարոն Գևորգ Բաղդասարյանը դա հայտարարում էր նայելով 2․5 տարի քրեական հետապնդման մեջ գտնվող Շուշիի ազատագրման և Արցախյան ՀԱՂԹԱԿԱՆ պատերազմի ԱՆՄԻՋԱԿԱՆ մասնակիցներ՝ Գեներալ Գնդապետ Սեյրան Օհանյանի, Գեներալ Գնդապետ Յուրի Խաչատուրովի և Նախագահ Քոչարյանի աչքերի մեջ։ Այս հայտարարությունը կարծում եմ բոլորը պատկերացնում են՝ ինչ հաճելի էր թշնամու համար։
Երկու հարց Դատախազությանը և հատկապես այս հայտարարության հեղինակ պարոն Բաղդասարյանին․
1) Ի հակադրումն Շուշիի ազատագրման՝ Շուշիի կորսման համար իրավական հետևանքներ կա՞ն, այդ թվում հաշվի առնելով ՌԴ Նախագահ Պուտինի երեկվա հայտարարությունը։
2) Նոյեմբերի 10-ից Դատախազությունը որպես քրեական հետապնդման մարմին՝ բացառությամբ պետական գույքի վնասման դեպքերի, ի՞նչ գործողություններ է ձեռնարկել աղմկահարույց դեպքերով (օրինակ՝ երեկվա ՊՆ գնդապետի զեկուցագիրը)»:
--00—ԼՄ