ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել` Արա Այվազյանին ԱԳ նախարար նշանակելու մասին:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Արա Այվազյանին նշանակել արտաքին գործերի նախարար»,- ասված է հրամանագրում:
Նորանշանակ նախարարի կենսագրությունը
Ծնվել է 1969 թ. մարտի 30-ին, Երևանում։
Կրթություն և վերապատրաստում`
1986-1993թթ․ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ, արաբական բաժին,
1994թ․ Հայկազյան համալսարանական քոլեջ (Լիբանան), քաղաքագիտության ֆակուլտետ;
Աշխատանքային գործունեություն`
1994-1996թթ․ ԱԳՆ Երկրորդ եվրոպական վարչության կցորդ, երրորդ քարտուղար,
1996-1997թթ․ Արգենտինայում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար,
1997թ․ ԱԳՆ Ամերիկայի վարչության Կենտրոնական և Հարավային Ամերիկայի երկրների բաժնի վարիչ,
1998թ․ ԱԳՆ քարտուղարության պետ,
1999-2006թթ․ Արգենտինայում և Չիլիում ՀՀ դեսպան (նստավայրը` Բուենոս Այրես),
2000-2006թթ․ Ուրուգվայում ՀՀ դեսպան (նստավայրը` Բուենոս Այրես),
2006-2011թթ․ ԱԳ նախարարի աշխատակազմի խորհրդական,
2006-2011թթ․ Դանիայի Թագավորությունում ՀՀ դեսպան (նստավայրը` Երևան),
2006-2012թթ․ Նորվեգիայի Թագավորությունում ՀՀ դեսպան (նստավայրը` Երևան)
2006-2013թթ․ Շվեդիայի Թագավորությունում ՀՀ դեսպան (նստավայրը` Երևան),
2006-2014թթ․ Ֆինլանդիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան (նստավայրը` Երևան),
2011-2016թթ․ Լիտվայի Հանրապետությունում ՀՀ դեսպան (նստավայրը` Վիլնյուս),
2012-2016թթ․ Լատվիայի Հանրապետությունում և Էստոնիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան (նստավայրը` Վիլնյուս),
2016-2020թթ․ Մեքսիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան (նստավայրը` Մեխիկո),
2017-2020թթ․ Կուբայի Հանրապետությունում, Կոստա Ռիկայում, Հոնդուրասի Հանրապետությունում, Գվատեմալայի Հանրապետությունում ՀՀ դեսպան (նստավայրը` Մեխիկո),
2018-2020թթ․ Պանամայում ՀՀ դեսպան (նստավայրը` Մեխիկո)։
Դիվանագիտական աստիճան՝
արտակարգ և լիազոր դեսպան։
Պարգևատրումներ՝
պարգևատրվել է Արգենտինայի կառավարության կողմից «Արժանիքների համար Մեծ Խաչի աստիճանի» շքանշանով:
Օտար լեզուների իմացություն՝
ռուսերեն, անգլերեն, իսպաներեն։
Ընտանեկան կարգավիճակ՝
Ամուսնացած է, ունի մեկ որդի:
2020թ․ հոկտեմբերի 14-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ:
--00--ԱԹ