ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News
Նոյեմբերի 10-ի՝ կապիտուլյացիայի մասին եռակողմ հայտարարությունն ԱՍԱԼԱ-ի մարտիկ Վազգեն Սիսլյանի համար շատ վատ, անընդունելի փաստաթուղթ է: 24TV-ի «Հարցազրույց» հաղորդմանն անկեղծացավ՝ ամբողջ պատերազմի ընթացքը, ռազմական ու քաղաքական առումով, հարցական է իր համար:
«Փաշինյանի քայլը դավաճանական է, պարտավորված է եղել, թե՝ ոչ, նման համաձայնագիր ստորագրելու, երկրորդական է: Երկիր է ախր հանձնում: Ես նաև ապշած ու հիասթափված եմ հրամանատարներից շատերից, որոց պրոֆեսիոնալիզմն ասես պակասել է: Ինչ վերաբերում է հայտարարություններին, թե կամավորները չեն կռվել, փախել են դիրքերից, ապա ես չեմ հավատում: Նրանցից շատերը նստած հրամանի են սպասել»,- ընդգծեց Սիսլյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ