ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News
Սոչիից Օմսկ թռչող «Ուրալյան ավիաուղիների» ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Նովոսիբիրսկի մարզում գտնվող դաշտում, հայտնում է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան:
Օդանավում եղել է 167 մարդ, այդ թվում՝ անձնակազմի 6 անդամ և 23 երեխա, նշում են արտակարգ ծառայություններում։
--00—ՍՊ