ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News
ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Քեյ Բեյլի Հաթչինսոնը Թուրքիային կոչ է արել երկու անգամ մտածել, նախքան կակտիվացնի ռուսական С-400 ՀՕՊ համակարգերը: Այս մասին հայտնում է Infoteka24-ը:
«Միտքը այն մասին, որ դուք կարող եք ռուսական արտադրության С-400 համակարգը տեղավորել մեր դաշինքի կենտրոնում, անցնում է սահմանները: Մենք դա մեկ անգամ չէ, որ դա արձանագրել ենք Թուրքիայում»,- նշել է նա:
Վերջինիս խոսքով` Թուրքիան դեռ կարող է հասցնել չեղարկել ՌԴ հետ այդ գործարքը:
Հաթչինսոնը նաև նշել է` Թուրքիայի կողմից ածխաջրածինների որոնումը Միջերկրական ծովի արևելյան մասերում և նրա մասնակցությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև ԼՂ հակամարտությանը ՆԱՏՕ-ի միասնականության համար «խնդրահարույց» են եղել:
--00--ԱԹ