ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News
ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳՆ ղեկավարները մտադիր են քննարկել Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության դերը: Ինչպես հայտնում է ՌԻԱ-Նովոստին, այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քլեր Հաթչինսոնը:
Նրա խոսքով` Ռուսաստանը «հայտնվում է ավելի ու ավելի շատ վայրերում», ինչպես, օրինակ, Բելառուսում:
«Մենք հետևում ենք Լեռնային Ղարաբաղին, որտեղ Ռուսաստանն այժմ տեղակայվում է»,- ասել է նա:
Նշենք, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 1-2-ին:
--00--ԱԹ