ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News
Ներկայիս Թուրքիայի Բինգյոլ (Բյուրակն) նահանգի Քարլըովա շրջանում 3․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին գրել է Ermenihaber-ը։
Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժը գրանցվել է դեկտեմբերի 2-ին` վաղ առավոտյան:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքից 7 կմ խորության վրա։ Երկրաշարժը զգացվել է նաև Բինգյոլին հարակից շրջաններում։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ մարդկային և նյութական կորուստներ չկան։
--00—ՄՀ