ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News
ՀՀ ԱԻ փոխնախարար Արմեն Փամբուխչյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ պատերազմական գործողությունների և հաջորդող շրջանում ԱԻՆ աշխատանքին: Նա ընդգծեց` ԱԻՆ աշխատանքը հագեցած է եղել, աշխատակիցները մասնակցել են նաև մարդասիրական օգնության պահեստավորմանը, տեսակավորմանն ու բաշխմանը:
Փամբուխչյանը նշեց՝ ԱԻ աշխատակիցները Արցախում մասնակցել են հրդեհների մարմանը, ենթակառուցվածքների վերականգնմանը, նաև վիրավորների և զոհվածների մարմինների դուրսբերմանը:
ԱԻՆ ներկա աշխատանքներին անդրադառնալով` փոխնախարարն ընդգծեց` իրականացվում են շչակների համալրման, ժամանակավոր ապաստարանները պատշաճ վիճակի բերելու գործողություններ:
--00--ԱԹ