ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News
ՌԴ-ի օդատիեզերական ուժերի օդաչուների մահվան վայրում բարձրացվել են Ռուսաստանի և Հայաստանի դրոշներ:
Այդ մասին գրել է @wargonzo-ն, հրապարակել լուսանկար և կից գրառում արել՝ տեղեկացնելով, որ լուսանկարն իրեն ուղարկել @wargonzo-ի բաժանորդները, որոնք այսօր տեղում հարգել են Ադրբեջանի զինված ուժերի հարձակման հետևանքով հերոսաբար զոհված MI-24 անձնակազմի անդամների հիշատակը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին երեկոյան՝ եռակողմ հայտարարության ստորագրումից մի քանի ժամ առաջ, Հայաստանի օդային տարածքում՝ Երախսխի մոտակայքում՝ ռազմական գործողությունների գոտուց դուրս, ռուսական Մի–24 ուղղաթիռը էր խոցվել, որի հետևանքով 2 ռուս օդաչուները զոհվել էին:
--00—ԼՄ