ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը զարմանում է՝ ի՞նչէ վախենում կորցնել Նիկոլ Փաշինյանը, աթո՞ռը, երբ հայրենիքի մի մաս ենք կորցել: 24News-ի հետ զրույցում նշում է՝ քաղաքական գործընթացներն անիմաստ են, քանի դեռ մարդկանց չեն պատասխանել՝ որտեղ են իրենց զավակները
Պատգամավորն իշխանության ողջախոհությունը չի հավատում: Եթե ողջախոհ լինեին, ասում է, մեկ ամիս առաջ հրաժարական կտային: Իշխանության ներկայացուցիչների շրջանառող թեզին, թե մայիս-հունիս ամիսներին պատրաստվում են ընտրությունների գնալ, այսպես է արձագանքում. «Իշխանությունը մինչև մայիս ձգում են, որ ի՞նչ անեն, հանձնեն Տավուշն ու Սյունի՞քը… Վարչապետն ու նրա թիմը մեղքի զգացում չունեն, չեն հասկանում՝ ինչ են արել: Իրենց այնպես են պահում, ասես ոչինչ չի եղել, ու կյանքը շարունակվում է, այնինչ կյանքը կանգ է առել»:
Մնարմաասները՝ տեսանյութում
--00—ԼՄ