ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News
Երևանի կենտրոնով երեկ՝ գիշերը, ռազմական ուղղաթիռ է անցել: Համացանցում հայտնված լուսանկարը ֆեյսբուքում էջում քննարկումների տեղիք է դարձել։
Թեմային բերաբերյալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում պարզաբանում է տարածել՝ նշելով, որ ուղղաթիռը տեղափոխվել է զինվորական շարժի շրջանակում։
Նա նաև հայտնել է, որ ՔՊ վարչության անդամների կողմից վարչապետի հրաժարականի պահանջի մասին լուրը սուտ է. վարչության կամ խմբակցության նիստ դեկտեմների 12-ի գիշերը չի եղել, չի եղել նաև ընդդիմության հետ հանդիպում։ Սուտ է նաև այն տեղեկությունը, թե Հանրայինից տեսախցիկ է բերվել, որպեսզի Նիկոլ Փաշինյանի ուղերձ ձայնագրվի:
--00—ԼՄ