ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News
Թուրքիայի Իսփարթա նահանգի Կեչիբորլու շրջանում ռազմական UH-1 տիպի ուղղաթիռ է կործանվել, որի հետևանքով մահացել է 5 զինվորական, այդ թվում բրիգադի գեներալ։ Այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը:
Ուղղաթիռը կործանվել է ուսումնական թռիչքի ժամանակ։
Դեպքի վայր են մեկնել շտապօգնության և հրշեջ-փրկարարական բրիգադները։ Ուղղաթիռի կործանման պատճառն առայժմ հայտնի չի:
Աղբյուրը՝ Ermenihaber.am:
--00—ՅՄ