ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Սպասում ենք մեր գերիների առաջին խմբի վերադարձին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանն ու Ադրբեջանը սկսել են գերիների փոխանակման գործընթացը: Ինչպես հայտնում է ՌԻԱ-Նովոստին, այս մասին տեղեկացրել են Բաքվից:
Գերիների փոխանակման գործընթացն իրականացվում է «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով` ռուս խաղաղապահների մասնակցությամբ:
--00—ՄՀ