ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցները շարունակում են ստուգայցերը հանրապետության դպրոցներում և մանկապարտեզներում: Այս մասին հայտնում են ԱԱՏՄ-ից:
Մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նշված հաստատություններում ԱԱՏՄ Երևանի տարածքային կենտրոնի մասնագետների դիտարկումները կոպիտ խախտումներ չեն արձանագրել:
Դպրոցների բուժքույրերը հիմնականում նշանակված են, որպես կորոնավիրուսի տարածման կանխարգելման պատասխանատու և հետևում են ընթացիկ աշխատանքներին։
Դպրոցների մեծ մասն ապահովված է անհրաժեշտ քանակով ախտահանիչներով, դիմակներով:
ԱԱՏՄ համաճարակաբանները ստուգայցին զուգահեռ մասնագիտական խորհրդատվություն են ցուցաբերում, ինչպես նաև Covid-անվտանգության իրազեկման թերթիկներ են բաժանում, որոշ դեպքերում նաև փակցնում հաստատություններում:
--00--ԱԹ