ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News
Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը դիմել է ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ուսումնասիրելու խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունների հրավիրած հանրահավաքին պարտադրաբար մասնակցելու մասին ահազանգերը: Այդ մասին պատգամավորը գրել է ֆեյսբուքյան էջում:
«Սույն թվականի դեկտեմբերի 22-ին ընդդիմության անունից հանդես եկող քաղաքական ուժերի հրավիրած հանրահավաքին մասնակցելու համար պարտադրաբար մի շարք պետական և մասնավոր ընկերությունների ղեկավարներ ցուցակագրում են աշխատակիցներին, պարտադրում են դուրս գալ փողոց, մասնակցել նշված հանրահավաքին, չենթարկվելու դեպքում սպառնում ազատել աշխատանքից:
Խնդրում եմ ուսումնասիրել նմանօրինակ ահազանգերը և միջոցներ ձեռնարկել այդպիսի դեպքերը բացահայտելու և մեղավորներին պատասխանատվության կանչելու համար»,- նշվում է դիմումի մեջ:
--00—ԼՄ