ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News
Տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի 70-րդ նստաշրջանը։ Այս մասին տեղեկացրին ԿԳՄՍ նախարարությունից։
Նիստին ընդունվել է 2020 թվականին իրականացված գործողությունների և ֆինանսական հաշվետվությունը:
Քննարկվել է միջնաժամկետ հատվածի ռազմավարության նախագիծը և հաստատվել 2021 թվականի գործողությունների ծրագիրը, որոնք բխում են Կայուն զարգացման նպատակ 4-ի թիրախներից:
Ծրագիրը ներառում է ռազմավարական 6 հիմնական ուղղություններ՝
ազգային և տարածաշրջանային կարողությունների հզորացում՝ ուղղված կրթակարգի մշակմանը,
աջակցություն զարգացող պետություններին հիբրիդային ուսումնառության և թվային կրթական ծրագրեր ներդնելու նպատակով՝ նպաստելով
հեռավար ուսուցման արդյունավետ կազմակերպմանը և թվային գրագիտության բարձրացմանը,
աջակցություն զարգացող երկրներին՝ բարելավելու վաղ մանկական զարգացման և կրթության կազմակերպման կրթական ծրագրերը,
կրթակարգի (ուսումնական ծրագրերի) հիմնահարցերին վերաբերող հետազոտությունների արդյունքների տարածում՝ ուղղված անդամ-պետությունների կարողությունների հզորացմանը,
կրթության միջազգային բյուրոյի գործընկերային համագործակցության և գործընթացների տեսանելիության վերափոխում:
--00—ՄՀ