ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News
Տարածաշրջանում կորոնավիրուսով վարակավածների թվերը շարունակվում են փոփոխվել: Հայաստանը վարակակիր երկրների ցանկում 54-րդն է, երկրում վարակակիրների ընդհանուր թիվը 157,349 է: Հայաստանը հարևան երկրների համեմատ այս պահին ունի վարակվածների ամենափոքր ցուցանիշը:
Ցանկում 43-րդը Ադրբեջանն է, վարակակիրների ընդհանուր թիվը այդ երկրում 211,764 է: Ադրբեջանին հաւորդում է Վրաստանը, ցանկում 42-րդն է, վարակակիրների ընդհանուր թիվը երկրում 220,508 է:
Տարածաշրջանի երկրներից Իրանը ցանկում 15-րդն է. վարակակիրների ընդհանուր թիվը երկրում մի քանի օր է՝ հատել է 1 միլիոնը. այս պահին երկրում կա 1,194,963 վարակակիր:
Թուրքիան ցանկում 7-րդն է, վարակակիրների ընդհանուր թիվը երկրում վերջին շրջանում կտրկում աճել է: Երկում վարակակիրների ընդհանուր թիվը 2,118,255 է:
Մահերի թվով հարևան երկրների ցանկում առաջատարը շարունակում է մնալ Իրանը՝ 54,574, ապա Թուրքիան՝ 19,371 մահ: Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը մահերի թվով գրեթե հավասար են: Հայաստանում ընդհանուր առմամաբ գրանցվել է կորոնավիրուս մահվան 2,752 դեպք, Ադրբեջանում՝ 2,416, իսկ Վրաստանում՝ 2,352: Նշենք, որ Վրաստանում թե՛ մահվան, թե՛ վարակման թվերը վերջին երկու ամիսներին կտրուկ աճել են և դեռ շարունակում են աճել:
Նշենք, որ դեկտեմբերի 26-ի՝ ժամը 16:00-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 80,288,584 է, որից 1,759,354-ը մահացել է, 56,564,652-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 21,964,578 է, որից 105,671 մարդ կամ 0,6 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:
Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 19,2 միլիոն վարակման դեպք:
Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:
--00—ԼՄ