ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News
Աշխարհում COVID-19-ով վարակվածները թիվը շարունակում է աճել: Տարածաշրջանի երկրներից կորոնավիրուսով վարակվածների ամենամեծ թիվն ունեն Թուրքիան և Իրանը: Այս երկրներն ընդգրկված են աշխարհում կորոնավիրուսով վարակված երկրների առաջին տասնյակում, ընդ որում՝ Թուրքիան 7-րդ հորիզոնականում է, Իրանը՝ 8-րդ:
Նշենք, որ տևական ժամանակ Թուրքիայում կորոնավիրուսով վարակման դեպքեր չէին գրանցվել, մինչդեռ Իրան աշխարհում առաջին երկրներից մեկն էր, որտեղ վարակը տարածվել էր: Այս պահին, սակայն, Թուրքիայում վարակվածներն ավելի մեծ թիվ են կազմում, քան Իրանում:
Ապրիլի 26-ի՝ ժամը 8:30-ի դրությամբ Թուրքիայում վարակվածների թիվը 107,773 է, որից 2,706-ը մահացել է, 25,582-ը՝ ապաքինվել: Իրանում վարակվածների ընդհանուր թիվը 91,624 է, որից 5,770-ը մահացել է, 69,657-ը՝ ապաքինվել:
Չնայած Թուրքիան Իրանից առաջ է վարակվածների թվով, սակայն Թուրքիայում կրկնակի քիչ են վարակից մահացածները: Փոխարենն Իրանում ապաքաինվածների թիվը մոտ երկուս ու կես անգամ մեծ է Թուրքիայում ապաքինվածների թվից:
Տարածաշրջանում վարակվածների թվով մոտ են նաև Հայաստանը և Ադրբեջանը: Հայաստանում այս պահին կա 1746 վարակված, որից 28-ը մահացել է, 833-ը՝ ապաքինվել: Ադրբեջանում վարակված է 1,645 մարդ, որից 21-ը մահացել է, 1,139-ը՝ ապաքինվել: Այսինքն, ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանում վարակման դեպքերը մոտ 100-ով շատ են, մահվան դեպքերը՝ 7-ով ավելի, ապաքինվածների թիվը՝ մոտ 300-ով ավելի: Սակայն նկատենք՝ Ադրբեջանում վարակման առաջին դեպքն ավելի շուտ է գրանցվել, քան Հայաստանում:
Հարևան երկրներից վարակվածների ամենաքիչ թիվը Վրաստանում է: Երկրում մինչ այս պահը գրանցվել է 485 դեպք, որից 6-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 139 մարդ:
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թվին կարող եք ծանոթանալ այստեղ: