ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25,24News
«3+3» ձևաչափով հանդիպումը մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթաց է, և մենք չենք կարող մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներից դուրս մնալ։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նաժագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով օրեր առաջ տեղի ունեցած «3+3» ձևաչափով հանդիպմանը Հայաստանի մասնակցությունից։
«Եթե չքննարկենք տարածաշրջանի անվտանգությունը տարածաշրջանի երկրների հետ, հո՞ չենք գնալու քննարկենք ասիական երկրների հետ»,- ասաց Սիմոնյանը։
Խոսելով հայ-ռուսական հարաբերություններում դրսևորած վարքագծից Սիմոնյանն ասաց, որ տեղին կլինի նման հարցեր ռուսական կողմին ուղղել։
«ԻՆչի՞ այդ հաղորդումն առաջին դե՞պքն էր։ Նույն ԱԳՆ-ի հայտարարությունը, թե վատ պարողին ինչ է խանգարում, նույն պրոպագանդայով զբաղվողների հայտարարությունները։ Վստահ եմ, որ ռուսական կողմը էս ամբողջ իրավիճակից ելնելով... Իրենք ինչ-որ բաներ են փորձում անել, բայց դա մեր հասարակության մեջ հակառակ էֆեկտն է տալիս։ Թող երկու անգամ մտածեն հաջորդ անգամ նման բան անելուց»,-ասաց ԱԺ նախագահը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00--ԼՀ