ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News
ՌԴ ԱԻՆ՝ Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքներ իրականացնող աշխատակիցները հայտնաբերել են ավելի քան 10 000 զինամթերք: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
««Լիդեր» ջոկատի մասնագետները շարունակում են ականազերծման աշխատանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղում: Ներկա դրությամբ նրանք ականազերծել են գրեթե 53 հա տարածք և հայտնաբերել ավելի քան 10 000 պայթուցիկ նյութ»,- հայտնել են ԱԻՆ-ից:
Հիմնական աշխատանքները տարվում են Ասկերանի Այգեստան շրջանում և մերձակայքում:
--00--ԱԹ