ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակել են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները։
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ խաղաղապահ առաքելության ողջ ընթացքում Լեռնային Ղարաբաղում ականազերծվել է շուրջ 1079 հա տարածք, 280 կմ ճանապարհ: Հայտնաբերվել և վնասազերծվել է 24 հազար 14 պայթյունավտանգ առարկա։
--00—ՄՀ