ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News
ՌԴ ՊՆ միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Խաղաղապահ առաքելության ողջ ընթացքում Լեռնային Ղարաբաղում ականազերծվել է շուրջ 1 535 հա տարածք, 478 կմ ճանապարհ: Հայտնաբերվել և վնասազերծվել է 24 հազար 962 պայթյունավտանգ առարկա»,- ասված է հաղորդագրությունում:
--00—ՄՀ