ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը վստահեցնում է՝ մարդիկ իշխանության ներկայացուցիչներին խնդրում են վերջ տալ թավիշին: 24News-ի հետ զրույցում նա ասել է, որ պատգամավորին քաշքշելը, հայհոյելը թավիշի հետևանք է: Նախկին իշխանություններին ու նրանց մնացորդներին հիշեցրել է՝ խաղաղ ապրելու առաջարկ էին արել, բայց նրանք չեն հասկացել դա:
Պատգամավորն այն համոզմանն է, որ իշխանությունը վայելում է ժողովրդի աջակցությունը, իսկ բոլոր նրանք, ովքեր ժողովրդին «ժեխ» են անվանում, ցանկանում են իշխանությունը վերցնել ժողովրդից: Մեր դիտարկմանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ դատավորներին՝ «վնգստացողներ», դիվանագետներին՝ «կոշիկներ լիզող» է անվանում, Սարուխանյանն արձագանքել է՝ Փաշինյանի բառակապակցությունները ոչ թե ընդհանուրի, այլ կոնկրետ դեպքերի մասով են: «Բա եթե նման արարք են անում, ի՞նչ գնահատական տալ դրան»,- նշել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ