ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 22, 24News
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանն ասում է, որ պատգամավորների համեմատությունը ուսապարկերի հետ կոշտ ու կոպիտ է եղել, ու այն իր համար անընդունելի չէ: 24News-ի հետ զրույցում նշեց, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին, այդ թվում իրեն, ընտրողները հիմնականում ձայն են տվել՝ պայմանավորված Փաշինյանի անձով:
Նա համաձայն չէ այն տեսակետի հետ, թե պարտութունից հետո իշխանության վարկանիշն ու վստահության աստիճանն անկում է ապրել: Նրա կարծիքով՝ իրենք վայելում են ժողովրդի մեծամասնության աջակցությունը: «Ընդդիմադիրներին հստակ ասել ենք՝ եկեք գանք կոնսեսուսի ու հասկանանք՝ ինչպես ենք գնում արտահերթ ընտրությունների, բայց նրանց կողմից կա հապաղում: Իշխանությունն ինքն իրեն գնահատական տալու համար ընտրություն հո չի՞ կազմակերպելու: Այս բոլոր քայլերի հաջորդականությունը հուշում է՝ արտահերթ ընտրություն չի լինելու»,- հավելել է պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ