Քոչարյանը մեզ մրցակից չէ, վստահ եմ՝ նրա ԱԺ-ում հայտնվելու հնարավորությունն անգամ քիչ է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանի կարծիքով, խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն չկար, բայց եթե խորհրդարանական ուժերն այդ հարցի շուրջ համաձայնության են եկել, ուրեմն այս պահին քաղաքական մի շարք հարցերի պատասխանները տալու լավագույն ձևը դա են գտել:

24News-ի հետ զրույցում պարզաբանեց՝ արտահերթ կազմակերպելուն կողմ չէ, քանի որ հանրային պահանջ չկա: «Մարդիկ մեզ ասում են՝ 2.5 տարի առաջ քվե ենք տվել, գնացեք, պաշտոնավարեք, ի՞նչ նոր ընտրություններ»,- հավելեց նա:

Մեր հիշեցմանը, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեռ ամիսներ առաջ էր հայտարարել, որ եթե ընտրություններ լինեն, ապա ինքն անպայման մասնակցելու է ու «կրելու», իմքայլականն այսպես արձագանքեց. «Քոչարյանին ընդունող քաղաքացի ես չեմ հանդիպել: Ես նրան մեզ մրցակից չեմ համարում, ավելին՝ վստահ եմ՝ նրա ԱԺ-ում հայտնվելու հնարավորությունն անգամ քիչ է»:

Մանրամասները՝ տեսանյութում։