ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը նոյեմբերի 10-ի հայտարարությունից տեղյակ չի եղել, բայց ընդհանուր իրավիճակի մասին պատկերացում ունեցել է: 24News-ի հետ զրույցում նա նշեց, որ ոչ միայն կիսում է վարչապետի հայացքները, այլ պատրաստ է կրել կատարվածի պատասխանատվությունը:
Պատգամավորը Փաշինյանի հրաժարականի օրակարգ, հանրային պահանջ ու քաղաքական ճգնաժամ չի տեսնում: «Քաղաքացին չի ասում՝ պետք է հեռանաք, դրանք պահանջողները առանձին ուժեր են: Ավելին՝ քաղաքացիները մեզ խնդրում են փոխանցել Փաշինյանին, որ հանկարծ հրաժարական չտա: Ասում են՝ եթե Փաշինյանը հրաժաական տա, այ դա կլինի դավաճանություն»,- հավելում է իմքայլականը:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ