ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է.
«Նոր կորոնավիրուսային հիվանդության /COVID-19/ հայտնաբերման և կանխարգելման նպատակով՝ 2020 թվականի դեկտեմբերի 31-ից 2021 թվականի հունվարի 7-ը ընկած ոչ աշխատանքային և տոնական օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում իրականացվելու է նաև նմուշառման գործընթաց 10:00-12:00:
Գործընթացը իրականացվելու է ՀՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամաններով սահմանված կարգով»:
--00--ԱԹ