ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News
Հայաստանում «Օմիկրոնի» նոր տարբերակով՝ XBB.1.5 «կրակենով» վարակման դեպքեր չեն գրանցվել։ Տեղեկությունը «Sputnik Արմենիա»-ին հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանում հունվարին կորոնավիրուսի ենթատեսակ XBB.1.5 «կրակենով» վարակման դեպք է հայտնաբերվել։ Միևնույն ժամանակ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) «կրակենը» COVID-ի տեսակներից առավել վարակիչ տարբերակ է անվանել, բայց հիվանդության ընթացքը գնահատվում է որպես թեթև:
«ՀՀ-ում ներկայում շրջանառվում են COVID-19 վիրուսի «Օմիկրոն» մանրէահիմքի BA4, BA5, BQ տարբերակները, որոնք հայտնաբերվել էին արդեն 2022թ–ին։ Նոր տեսակներ, այդ թվում «կրակեն», չեն հայտնաբերվել»,-նշված է հաղորդագրության մեջ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ