ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News
ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Կորոնավիրուսային հիվանդության վիճակով պայմանավորված՝ երկրում ընթանում են համաճարակաբանական գործողություններ սահմանված կարգով: Լրատվամիջոցներին խնդրում ենք «ահասարսուռ» վերնագրերով խուճապային տրամադրություն չստեղծել, վստահել, որ նախարարությունը պատշաճ իրականացնում է իր լիազորությունների շրջանակներում անհրաժեշտ աշխատանքները: Բնակչությանը հորդորում ենք պահպանել հանգստություն և հետևել պաշտոնական լրահոսին»: