ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News
Արտահերթ ընտրությունների գնալու համար ինքը պետք է ժամանակավոր պաշտոնակատար չլինի։ Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։
«Ինչ հրապարակային ասված է եղել, անձամբ իր երեսին ասել եմ։ Երկրում ստեղծված իրավիճակի մասին, նաև, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ելքը վայրկյան շուտ իր հրաժարականն է», - ասաց Ծառուկյանը։
Պատգամավորը հավելեց՝ իր դիրքորոշումը չի փոխվել, Փաշինյանը ցանկացել է հանդիպել, ինքն էլ չի մերժել, հանդիպել եմ։
--00—ՄՀ